Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը

Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը
03.03.2024 | 15:33

Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։

Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Լուսանկարները տրամադրեց Մխիթար Կարապետյանը
Դիտվել է՝ 4357

Մեկնաբանություններ